«Սելֆիի» պատճառով ուսանողը կոտրել է 19-րդ դարի արձանի ոտքըPanorama.am-ը գրում է.

Ուսանողը վնասել է Միլանի Բրերա արվեստների թանգարանի միջանցքների մեկում գտնվող արձանը: Նա ցանկացել է «սելֆի» անել արձանի հետ՝ բարձրանալով նրա վրա:

Taday.ru-ն գրում է, որ ուսանողը ցանկանալով «սելֆի» անել «Հարբաց սատիր» գիպսե արձանի 19-րդ դարի պատճենի հետ, կոտրել է արձանի ձախ ոտքը: Վնասված արձանը հայտնաբերել են ակադեմիայի աշխատակիցները: Ուսանողի ինքնությունը հնարավոր է եղել պարզել ակադեմիայում տեղադրված տեսախցիկների միջոցով:

Ի շնորհիվ մեծաքանակ ուսանողների և թանգարանի աշխատակիցների՝ վնասված արձանի լուսանկարը շատ արագ հայտնվել է Թվիթերում (Twitter):

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել