7001in.am-ը գրում է.

Շոտլանդիայում հրշեջ ծառայողը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել, քանի որ հրդեհներ է կազմակերպել, ապա գործընկերներին օգնել դրանք հանգցնելու: Այս մասին հաղորդում է The Herald պարբերականը:

Կամավոր հրշեջ թիմի հրամանատարի տեղակալ Դևիդ Մաքեյը մեղավոր է ճանաչվել երկու հրդեհներում: Առաջինը, որը տեղի է ունեցել 2013-ի մարտին, 42 հազար ֆունտի վնաս է պատճառել: Մի քանի օր անց մեղադրյալն այրել է Սթրոնթիան գյուղի մերձակայքում գտնվող երիտասարդ տնկիները: Հրդեհը հաջողվել է չեզոքացնել միայն երկու օր անց:

Երկու դեպքերում էլ 42-ամյա հրշեջը կրակի դեմ պայքարել է գործընկերների հետ հավասար, իսկ դրանցից մեկի համար արժանացել կրկնակի աշխատավարձի, քանի որ այդ օրը պետական տոն էր նշվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել