ArmnewsTV.am-ը գրում է.
Գայլերի ոհմակը սարերում է հարձակվել ոչխարի հոտի վրա: Երկու ոհմակի հարձակումից գառներին պաշտպանել չեն կարողացել ոչ հովիվը, ոչ էլ որսաշները: Հոբարձիի նույնիսկ հնաբնակները նման հարձակում չեն հիշում:
Հոբարձիի համայնքի բնակիչ Մարատ Միրզոյանը գարնանն էր անասունները գնել, 1մլն 200.000 դրամի վարկ էր վերցրել: Հոշոտված հոտը Միրզոյաններին կոտրած տաշտակի առաջ է կանգեցրել: Մոտ վաթսուն ոչխարի գայլեր վնասել էին, ևս տասին գյուղի անասնաբույժի հորդորով մորթեցին:
Այս տարի սա Միրզոյաններին պատուհասած երկրորդ աղետն է: Գարնանը կարկուտը ցորենի բերքը գետնին հավասարեցրեց: Ոչխարի հոտը կորցրած գյուղացին հույս ունի, որ մարզպետարանը վնասի չափերը վերջնական ճշտելուց հետո ֆինանսական օգնություն կցուցաբերի: Նախնական հաշվարկով` վնասը մոտ 3.5 միլիոն դրամ է:
Տեսանյութը`այստեղ



