Esem.am-ը գրում է․
Հայտնի դհոլահար Էֆոն ու Բժշկական համալսարանի ուսանողուհի, ապագա ատամնաբույժ Քրիստինան այսօր ամուսնացան` երգիչ Արման Հովհաննիսյանի քավորությամբ: Երեք տարի առաջ նշանված Էֆոն ու Քրիստինան էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում միմյանց հավերժ սիրելու ու հավատարիմ լինելու երդում տվեցին, փոխանակվեցին ամուսնական մատանիներով, ինչից հետո ուղևորվեցին երևանյան ռեստորաններից մեկում խնջույք անելու:

Մի շարք հայտնիներ Հայաստան են ժամանել դհոլահարի հարսանյաց հանդեսին ներկա լինելու համար. զույգը հյուրեր ունի Մոսկվայից, ԱՄՆ-ից ու Սիդնեյից: Հայտնի հյուրերի ցանկում են Հարութ Փամբուկչյանը, Լևոն Մալխասյանը, Արա Գևորգյանը, Ռազմիկ Ամյանը, Քրիստինե Պեպելյանը, Արամեն, Մարտին Մկրտչյանը, Նունե Եսայանը,Ավո Խալաթյանը և այլք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ