Esem.am-ը գրում է․
Ի՞նչ են խոսում. երգչուհի Արփինե Բեկջանյանն ու երգիչ Արմեն Էլբերտը ամուսնալուծվել են:
Իրականում. այս անգամ բամբասանքների կիզակետում 90-ականների ամենահայտնի ամուսնական զույգն է՝ Արփինե Բեկջանյանն ու Արման Էլբերտը: Խոսակցություններ են պտտվում, որ զույգն ամուսնալուծվել է, և երգչուհին երեխաների հետ պատրաստվում է մշտական բնակության մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Զույգի ամուսնալուծության լուրերը, սակայն, Արփինեի փոխանցմամբ, չեն համապատասխանում իրականությանը: «Կատարյալ հիմարություն, նման բան չկա, մարդիկ բան ու գործ չունեն, թող իրենց խնդիրներով ապրեն: Աստված չանի,- ծիծաղելով ասաց երգչուհին՝ հավելելով,- եթե Հայաստանում չապրեինք, կզարմանայի, թե որտեղից են մարդկանց գլխում նման հիմարություններ ծագում, բայց բամբասանքը հենց մեր ժողովրդից է առաջացել ու նման լուրերի մեջ զարմնալու ու ջղայնանալու բան չկա: Մեր երկրում ամեն մի բամբասանք կնիք ունեցող ճշմարտություն է, ով մի բան տարածում է, ասում է, որ ստույգ ինֆորմացիա է, իր ծանոթը ներկա է եղել: Եթե մարդիկ իրենց կյանքով ապրեն, տնաքանդները քիչ կլինեն:)»:

Ներկայիս շոու-բիզնեսը աղբ համարող Արփինեի հավաստմամբ՝ դեռևս երկրից չեն մեկնի, սակայն եթե Հայաստանում ամեն ինչ այսպես շարունակվի, կվերադառնան ԱՄՆ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ