Araratnews.am-ը գրում է․
Նորվեգիայում 70 հոգու սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Անդրես Բրեյվիկը համաձայնել է շփվել հոր հետ միայն այն դեպքում, եթե նա ֆաշիստ դառնա։ Այս մասին գրում է VG ամսագիը, որի տվյալներով Բրեյվիկը նամակով հորից պահանջել է հրաժարվել սոցիալ-դեմոկրատական կողմնորոշումից, միանալ աջ ծայրահեղական շարժմանը, այլապես սպառնացել է խզել հոր հետ կապերը։
Բրեյվիկը պաշտոնաթող դիվանագետ հորն անվանում է «վախկոտ և թուլամորթ»։ Մարդասպանը նշում է, որ ինքն ամաչում է, որ իր բարեկամներն ու հարազատները չեն միացել Վիդկուն Քվիսլինգի նացիստական շարժմանը, որը ժամանակին համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/breyvikeh-hrazharvel-e-shphvel-hor-het-khani-der-na-chi-ehndunel-nacistakan-gaghapharaxosuthyuneh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել