Ինչ խոսք, երեխա մեծացնելը հեշտ բան չէ: Փոքրիկներն այնքան չարաճճի են ու այնքան հնարամիտ, որ արդարացում են գտնում իրենց յուրաքանչյուրարարքի համար: Նրանք կարող են յուղաներկով պատել համակարգիչը, խզբզել կարևոր փաստաթղթերում կամ տակնուվրա անել ողջ տունը: Սակայն չէ որ հենց չարաճճիությունների շնորհիվ էլ նրանք ճանաչում են աշխարհը: Դեռ ավելին, ամենաչարաճճի երեխաներն ամենից ավելի շատ են ստիպում մեզ սիրել իրենց: Նրանք աչքի են ընկնում իրենց աշխուժությամբ, համարձակությամբ, արկածախնդրությամբ ու անհայտը բացահայտելու անհագ տենչով: Դե ինչ, այս ֆոտոշարքում մենք առանձնացրել ենք չարաճճի երեխաների լուսանկարներ, որոնք դրական լիցքեր կհաղորդեն Ձեզ:

Մայրիկը ուրախացել էր, որ արդեն հինգ րոպե է, ինչ երեխան չի աղմկում: Տեսնելով այս տեսարանը`նա կգիտակցի, որ երեխայի լռությունը թանկ է նստում իր վրա:

Երեխաները հանգստանում են, որ նոր թափով չարաճճիություններ անեն:

Իսկ այս փոքրիկն իր գեղանկարչական ողջ ներուժն է ներդրել համակարգչի էկրանը պատկերազարդելու համար:

Եվս մեկ գեղանկարիչ

Ահա և երրորդը, ով իբրև կտավ օգտագործում է տնային կենդանիներին:

Իսկ այս փոքրիկն ավելի շատ երեկոյան դիմահարդարմամբ է հետաքրքրվում:

Ավելի վատ էլ է լինում: Եթե երեխան նկարչական ձիրք ունի, թաքցրեք նրանից Ձեր անձնագիրը:

Կապ չունի, թե քանի տարեկան է տղամարդը: Նա կամ ջենտլմեն է, կամ ոչ:

Այս մեկին դժվար է ջենտլմեն կոչել:

Իսկական ընկերներն անբաժանելի են:

Ցեխով լոգանքից հետո

Ինչու տատիկը բուրդ կչփխի, իսկ ես չէ:

Սրանից հետո կիմանան`այստեղ շեֆն ով է:

Փոքրիկ Կարլսոնը

Այս փոքրիկը կարծես բարուրել է կատվին:

Թվում է, թե այս երեխաները հպարտանում են իրենց սխրագործությամբ:

Ելակների տիրակալը




