Replik.am-ը գրում է․

Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Սարգիս Անանյանին:

Ադրբեջանի ԿԽՄԿ-ի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իլլահ Հուսեյնովը ԱՊԱ-ին հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին: Նշվում է նաև, որ  նրան տրամադրվել է  ընտանիքի հետ տեղեկություններ փոխանակելու հնարավորություն:

Հավելենք, որ Ադրբեջանում գործող ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ գերուն առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 9-ին` գերության մեջ գտնվելու 13-րդ օրը: Հիշեցնենք, խոսքը Նոյեմբերյանի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Անանյանի մասին է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել