image.php1in.am-ը գրում է․

Առաջիկա 6 ամիսներին կավարտվի Պարսաբադ-Իմիշլի էլեկտրամատակարարման գծի շինարարությունը, ինչը թույլ կտա մեծացնել Արբեջանի և Իրանի միջև էներգափոխանակության հզորությունը մինչ 600 մեգավատտի: Այս մասին հայտարարվել է Թեհրանում՝ Իրանի էներգետիկայի նախարար Բիժան Նամդար Չիտչիյանի հետ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի հանդիպմանը՝ փոխանցում է IRNA գործակալությունը:

Նշված նախագծում երկու կողմերը խոշոր ներդրումներ են արել: Դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միավորված էներգահամակարգի կայությունը: Կողմերը ծրագրում են նաև սահմանային գոտում կառուցել 1000 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայան:

Որոշվել է հարցն ուսումնասիրել փորձագիտական մակարդակով և նախապատրաստել հստակ առաջարկներ:

Կողմերը նաև քննարկել են էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառման հնարավորություններն ու այդ ոլորտում համագործակցության հեռանկարները:

Ադրբեջանը պատրաստ է ներդրում անել Իրանի այլընտրանքային աղբյուրներից էներգիայի արտադրության ոլորտում:

Թեհրանում բանակցություններից հետո ադրբեջանական պատվիրակությանն ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել