
Սուրեն Մանվելյանը սկսել է զբաղվել լուսանկարչությամբ 17 տարեկանում: Այդ ժամանակից ի վեր ֆոտոխցիկը նրա անբաժան ընկերն է դարձել: 2006 թվականին նա պրոֆեսիոնալ լուսանկարիչ դարձավ: Նա մասնագիտացած է լուսանկարչական մի շարք ուղղություններում՝ սկսած մակրոլուսանկարչությունից մինչև դիմանկարչություն: Սուրեն Մանվելյանի լուսանկարները հրապարակվել են ոչ միայն հայկական, այլև միջազգային ճանաչում ունեցող արտասահմանյան ամսագերում ու կայքերում: Նա մի շարք կրեատիվ ֆոտոնախագծերի հեղինակ է: «Կենդանիների աչքերը» և «Քո գեղեցիկ աչքերը» ֆոտոշարքերը հրապարակվել են «National Geographic», «The Sun», «Daily Mail», «Guardian», «MAXIM» ամսագրերում, ինչպես նաև օգտագործվել «BBC»-ի կողմից:
Վերջին տասը տարիներին լուսանկարչությանը զուգահեռ նա զբաղվել է նաև ուսուցչական գործունեությամբ՝ Երևանի Վալդորֆյան դպրոցում դասավանդելով ֆիզիկա, մաթեմատիկա, երկրաչափություն և աստղագիտություն: 1997-2011 թթ. Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում աշխատել է իբրև գիտնական: 2002 թ.-ին քվանտային տեխնոլոգիաների ոլորտում կատարած հետազոտական աշխատանքի համար Սուրենն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: Սուրենը գիտակ է ոչ միայն լուսանկարչության ու գիտության, այլև երաժշտության ասպարեզում: Նա կարողանում է նվագել հինգ երաժշտական գործիք՝ կիթառ, թավջութակ, դաշնամուր, բլոկֆլեյտա և քնար: Ահա այսպիսի բազմակողմանի զարգացած հայրենակից ունենք: Ստորև ներկայացված են նրա «Ձկների աչքերը խոշոր պլանով» և «Բնություն» ֆոտոշարքերը: Մեր հետագա հոդվածներում մենք կանդրադառնանք նաև նրա մյուս ֆոտոնախագծերին:
Ձկների աչքերը խոշոր պլանով
1. Կատվաձուկ

2. Այգու վիշապօձ

3. Փքաձուկ

4. Կարիճաձուկ

5. «Nylus crocodile»

6. Ժայռաձուկ

7. Օմար

8. «Rhinopias eschmeyeri»

9. Խանջաձուկ

10. Բվիկ

11. Փշաթիկունք (կատվաձկան տեսակ)

12. Կարմիր առյուծաձուկ

13. Ութոտնուկ

Բնություն


















