Այսօր հայրենի Արցախ աշխարհի անկախության տարեդարձն է:
Շնորհավորում եմ համայն հայությանը այս կարևորագույն ու բաղձալի տոնի կապակցությամբ: Թո′ղ որ հայոց եռագույնը միշտ ծածանվի մեր պատմական հայրենիքի սահմաններում, ու ժամանակի հետ իր սրբազան ստվերի տակ առնի նաև համայն հայության կորուսյալ հայրենիքը: Թո′ղ թշնամին միշտ սովալլուկ բորենու պես, պոչը հետևին սեղմած, վնգստա մեր սահմաններից դուրս՝ ահը սրտում, հանկարծ թե առյուծ ազգի զայրույթին չարժանանա: Ու թո′ղ որ ամեն բացվող օր հայ ընտանիքը լիանա հայ մանկան ճիչով:
Փա՜ռք հաղթանակած հայ ազգին:
Փա՜ռք հավերժ ազատ, արծվաբույն Արցախ աշխարհին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: