Tert.am-ը գրում է․

ԱԺ քառյակի երեք քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաք կանցկացնի ի հոկտեմբերի 10 –ին՝ 18:00-ին Ազատության հրապարակում. այս մասին քառյակի փակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«ՀՅԴ չի մասնակցի միասնական հանրահավաքին, այն հիմնավորմամբ, որ կան էական տարակարծություններ, այնպիսի լրջագույն հարցում, ինչպիսին սահմանդրական փոփոխություններ են: Այդ իսկ պատճառով ՀՅԴ –ն երեք քաղաքական ուժերի հանրահավաքին չի մասնակցի »,- ասաց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ բնականաբար Դաշնակցությունը չի մասնակցի նաև մարզային հանդիպումների շարքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել