Panorama.am-ը գրում է․

Երբ 60-ականների ռետրո ոճը բացահատելու համար ֆոտոալբոմներ էի թերթում, ընկերներիցս մեկի տանը շատ հուզիչ մակագրությամբ լուսանկար գտա:




(«Լյովիկ, Սաշիկ և Սոնիկ, պահեք այս նկարը մաքուր և սրտով մինչև վերջը: Նկարվեցի գործի տեղը` 
ռաբոչի ֆորմով (աշխատանքային համազգեստով) :

P.S Ռոզա, գիտեմ չես ուզում ինձ նայես, բայց խնդրում եմ չպատռես իմ նկարը»)

«Պապս է: 60-ականների սկզբում բաժանվել է տատիկիցս, թողել 3 երեխաներին խեղճի հույսին, իսկ ինքը գնացել Ռուսաստան: Կապը պահպանել են հետագայում լոկ հատուկենտ նամակագրությամբ ու իրար ուղարկած լուսանկարներով: Տատս երբեք իր անձնական նկարներից չի ուղարկել. միայն երեխաներինը...Ասում էր նամակներում էլ իր մասին ոչինչ չի պատմել: Զարմանալի, հպարտ ու սուրբ կին էր տատս: 20 տարեկանում մնալով միայնակ 3 երեխայի հետ՝ չկոտրվեց, մերժեց ամուսնանալու բոլոր առաջարկները. պահեց երեխաներին, սովորեց, ավարտեց, աշխատեց, հաջողության հասավ աշխատանքում (Լամպերի գործարանի հաշվապահն էր) ու երբեք-երբեք անգամ մտքում չդավաճանեց պապուս: Մինչև կյանքի վերջ այս լուսանկարը նրա նոթատետրի մեջ էր՝ հեռախոսահամարների, դեղերի անունների ու հազար ու մի համեղ ուտելիքների բաղադրատոմսերի արանքում: Երբեմն հանում ցույց էր տալիս, ասում՝ «տես ինչ սիրուն պապի ես ունեցել, լուսանկարն իբր երեխաներին է ուղարկել, բայց ուզել է, որ ես տեսնեմ, կարոտեմ»: Երբ ասում էի՝ տատի~, դու ավելիին էիր արժանի, նեղսրտում էր...Մի անգամ՝ իր գնալուց 37 տարի անց, պապս հայտնվեց: Ռոզա տատին ասեց՝ կամ ես, կամ Վանիկը: Ամեն դեպքում հայրս ինձ քրոջս, եղբորս, հորաքրոջս երեխաներին տարավ նրա հետ հանդիպման: Ծեր, օտար հարուստ մարդ էր: Եկանք` տատս սկսեց հարց ու փորձը.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել