Life.panorama.am-ը գրում է․

Կիրա Նայթլի. « Որոշ լուսանկարներում ես մարմնավաճառի տեսք ունեմ…»

Մայրս ասում է, որ ես ծնվել եմ 45 տարեկան: Իսկապես, ինձ երբեք դուր չի եկել երեխա լինելը, ես միշտ ցանկացել եմ արագ մեծանալ, որպեսզի մարդիկ ինձ ավելի լուրջ ընդունեն:

Ես անցել եմ երկար ճանապարհ. «Նա խաղալ չգիտի» արտահայտությունից մինչև «Օսկար» և հպարտ եմ դրանով:

Որոշ լուսանկարներում ես մարմնավաճառի տեսք ունեմ, բայց շատ թանկարժեք մարմնավաճառի:

Լրոգրողներն ինձ անվանում են «Բրիտանիայի ամենափնթի կինը» և ես հպարտանում եմ այդ փաստով, քանի որ դա բացարձակ ճշմարտություն է:

Երբեք չեմ մտածում, թե ինչ հագնել, կարևորը, որ հագուստդ մաքուր լինի:

Ես միշտ հիասթափեցնում եմ ինձ հետ հարցազրուց անցկացնող մարդկանց, քանի որ նրանք հույս ունեն, որ իրական կյանքում ես ավելի գեղեցիկ եմ:

Ես երբեք ոչ մի դիետա չեմ պահել և մարզասրահներ էլ չեմ հաճախում, սիրում եմ չիպսեր ու պաղպաղակ:

Ես շատ ծույլ եմ, միակ ֆիզիկական վարժությունը, որ կատարում եմ, հեռուստացույց անջատել միացնելն է:

Միակ պատճառը, որ ես տանը հեռուստացույց ունեմ, ֆուտբոլն է:

Աշխարհում ամենից շատ ես սիրում եմ քայլել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել