«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մայիսի հայտարարել էր «վարչապետների ակումբ» ստեղծելու մտադրության մասին՝ նշելով, որ ցանկություն ունի նախկին վարչապետներին ներգրավել տնտեսական, քաղաքական գործընթացները քննարկելու գործում:

Պարզվում է՝ ակումբը դեռևս չի գործում, որովհետև մշակվում է դրա կանոնակարգը:

Թերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը ևս մասնակցելու է նախկին վարչապետների հավաքներին, ասաց, թե հիմա ակումբի կանոնակարգի մշակումից հետո միայն կկազմակերպվեն քննարկումները:

Թե ի՞նչն են կանոնակարգելու, Հարությունյանն ասաց, որ այն լինելու է չպարտավորեցնող, վարքագծի կանոններ ենթադրող, փոխհարաբերությունները կարգավորող փաստաթուղթ»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել