1022277694Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը երկրի նախագահ Բարաք Օբամային կներկայացնի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերին Սիրիայում օդային հարվածներ հասցնելու նախնական ծրագիրը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը:

«Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ճշգրտում ու համաձայնեցնում է այդ ծրագրի մանրամասները և գեներալ Օսթինը (CENTCOM-ի հրամանատարը) վաղը դրանք ներկայացնելու է նախագահին», – հաղորդել է ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Նշենք, որ ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը տեղեկացրել էր, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է համագործակցել միջազգային ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ՝ շեշտելով, որ իր տարածքում ցանկացած գործողություն պիտի համաձայնեցվի սիրիական իշխանությունների հետ: Իր հերթին Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Պսակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայում տարածքում գործող իսլամիստ գրոհայիններին հարվածներ հասցնելու որոշման կայացման դեպքում չի սպասելու պաշտոնական Դամասկոսի թույլտվությանը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել