ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և նրան ներում շնորհելու կապակցությամբ հորդոր-խնդրանքով դիմում է ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջիններս ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ, անկախ միմյանց նկատմամբ վերաբերմունքից, հանդես գան հայտարարությամբ:
«Թե՛ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը Արցախի ազատագրման գործում ուրանալ չի կարելի: Եվ այս առումով, ժամն է համախմբվելու, մեր վճռական խոսքն ասելու: Օտար ուժերը չպետք է օգտվեն առիթից և գոյություն ունեցող անհամաձայնությունների մեջ սողոսկելով՝ փորձեն ազգը ներսից պառակտել»,- հայտարարեց Արտաշես Գեղամյանը:
Նյութը՝ Tert.am-ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



