Replik.am-ը գրում է․
Մոսկվայի երկրամասում ճանապարհային կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ընթացքում վարորդներից մեկը մի քանի անգամ կրակել է մյուս մեքենայի ուղղությամբ, որի մեջ բացի վարորդից եղել է երկու երեխա: Կրակելուց հետո 47-ամյա գործարարը դեպքի վայրից հեռացել է իրեն պատկանող Porsche մակնիշի ավտոմեքենայով:
Հայտնվում է, որ օրինախախտն արձակած կրակոցներից երկուսը դիպել են Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդի ոտքին, երկուսը` մեքենային, իսկ երկուսը` անցել են մեքենայի կողքով: Նշենք նաև, որ հանցագործն արդեն բերման է ենթարկվել:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=45738
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել