Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը սեպտեմբերի 16-ին նշում է ծննդյան 32 ամյակը:
<<Այս տարի տարեդարձս դիմավորել եմ շատ պասիվ, քանի որ ծննդյան տրամադրություն ընդհանրապես չունեի և որոշել էի ծննդյանս օրը չնշել. ճիշտն ասած, այդպես էլ անում եմ: Փոքր խնդիրներ կային մայրիկիս առողջության հետ կապված, և արդեն այնքան էի վազվզել, հոգնել, որ նշելու համար էլ ուժ ու տրամադրություն չունեի>>,- խոստովանեց դերասանուհին ArmStar.am-ի հետ զրույցում:
Դերասանուհուն առաջինը շնորհավորել են մայրիկն ու սիրելին: Նրանց կողմից ակակնկալ դեռ չի ստացել, բայց ինչպես նշում է. << Օրը դեռ առջևում է, ընկերներիս էլ դեռ չեմ հասցրել տեսնել>> (ծիծաղում է):
Հաղորդավարուհու համար այս ծննդյան օրը ոչնչով առանձնահատուկ չէ և կարծում է, որ տարեդարձի միջոցով տարեց տարի առավել հասունանում, կյանքի փորձ ես ձեռք բերում և ուրիշ աչքերով նայում աշխարհին:
Շարունակությունը` այստեղ