Life.panorama.am-ը գրում է․

Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերին: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արդեն զգալի աշխատանք կատարվել է: 2013 թվականի հոկտեմբերի վերջին մեկնարկած Հյուսիսային պողոտայի վերակառուցման ծրագրով համալիր փոփոխություններ են իրականացվում:Մոտ 3 անգամ ավելանում է կանաչ տարածքը, ամբողջությամբ փոխարինվում է պողոտայի կահավորանքը: Հյուսիսային պողոտայի բետոնե ծածկը փոխարինվում է գրանիտե բազմագույն սալաքարերով: Պատասխանատուները վստահեցնում են, որ սալիկապատման ընթացքում նոր նյութերի և տեխնոլոգիաների շնորհիվ պողոտան հնարավոր կլինի շահագործել երկար ժամանակ: Ընդհանուր առմամբ Հյուսիսային պողոտայում սալիկապատման ենթակա է 1 հա տարածք:
Հյուսիսային պողոտայի վերակառուցման նպատակը պողոտայի արտաքին տեսքն ավարտին հասցնելն է: Վերակառուցման ծրագրով նախատեսված է պողոտայի լուսավորության, շենքերի գեղարվեստական լուսավորության, կանաչապատման և ծաղկապատման աշխատանքներ, ջրային լուծումներ: Պողոտայում տեղադրվելու են քանդակներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



