«Ճամբարում». կյանքն առանց համակարգչիArmnewsTV.am-ը գրում է.

21-րդ դարի երեխաներին դժվար է պատկերացնել առանց ինտերնետի ու համակարգչի: Ռեժիսոր Աշոտ Հակոբյանը ռիսկի է դիմել ու «Ճամբարում» կինոնկարում պատկերել երեխաների կյանքն առանց համակարգչային խաղերի: Կինոնկարի հեղինակները նպատակ ունեն հուշել ծնողներին, թե ինչպես կարելի է կազմակերպել երեխաների առօրյան: Գլխավոր ուղերձը երեխաներին համակարգչի առջևից հեռացնելն է ու իրական մանկական աշխարհ տեղափոխելը: Հեղինակները կարծում են, որ 21-րդ դարում նման ֆիլմի ծնունդն անհրաժեշտություն է: 

Լալա Մնացականյանը ֆիլմում մարմնավորում է ջղային մանկավարժի դերը: Դերասանուհին հետաքրքիր, գունեղ, հուզիչ, փոքր ինչ ծիծաղելի կերպար է մարմնավորում: Երգչուհի Դալիթա Ավանեսյանը մարմնավորում է գլխավոր հերոսուհու՝ Լյուսիին: Նրա համար այս դերը դեբյուտային է: «Ճամբարում» ֆիլմի պրոդյուսերը Հայկ Ավագյանն է: «Խաղ իմ կաննորներով»-ից հետո նրա երկրորդ աշխատանքն է: Ֆիլմի օպերատորն էլ Վահե Տերտերյանն է: Կինոնկարի ստեղծման համար ծախսվել է ավելի քան 30 միլիոն դրամ: Ֆիլմարտադրողները դա արել են սեփական ուժերով: «Ճամբարում»-ը մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի 22-ին:

Տեսաբյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել