2015 թվականին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կհանձնվի ժողովրդի դատին: Վերջին անգամ նման փոփոխություններով նախագիծը ընդունվեց 2005թ., որով զգալիորեն կրճատվեցին նախագահի լիազորություններն, և մեր երկիրը կառավաման նախագահական ձևից անցում կատարեց կիսանախագահականին: Ներկայում շրջանառվող փոփոխությունների առանցքը նույնպես կառավարման ձևին է առնչվում: Փաստորեն, հիմա էլ նախատեսվում է անցում կիսանախագահականից կառավարման խորհրդարանական ձևին: Ինչ կտա իշխանության ապակենտրոնացումը և արդյոք քաղաքական համակարգն այս պայմաններում կարող է ապահովել արդյունավետ գործառնություն և խուսափել պերմանենտ քաղաքական ճգնաժամերից: Այս հարցերն ակտուալ են և պետք է, անշուշտ, դառնան լուրջ քաղաքական քննարկումների առարկա... Մյուս կողմից խորհրդարանական կառավարման ձևը ժողովրդավարական կառավարման առավել արդյունավետ մոդել է, որը նախատեսում է քաղաքական մասնակցության լայն շրջանակ և որոշումների ընդունման ավելի հորիզոնական մեխանիզմների կիրառում: Բնականաբար, այս բանաձևը պետք է բացվի և ծայրաստիճան պարզեցվի, որպեսզի միջին վիճակագրական ընտրողը նույնպես հասկանա, թե ինչու է կողմ կամ դեմ արտահայտվելու առաջարկվող փոփոխություններին: Հակառակ պարագայում, մարդիկ ավելի շուտ չեն քվեարկի, ինչպես դա տեղի ունեցավ 2003թ.: Անշուշտ, նման իրավիճակ թույլ չտալու հարցում չափազանց շահագրգիռ պետք է լինեն փոփոխությունների կողմնակիցները, քանի որ հակառակորդները կարող են ոչինչ չանելով նույնպես իրենց ուզածին հասնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/376859935801342?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել