Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով հաղթում ուկրաինացիներին։
Առաջին խաղատախտակ. Լեւոն Արոնյան – Վասիլի Իվանչուկ մրցամարտում համաշխարհային դասակարգման երկրորդ համարը սպիտակ խաղաքարերով 42-րդ քայլում առավելության հասավ գործող օլիմպիական չեմպիոնների առաջատար` Վասիլի Իվանչուկի նկատմամբ:
Ուկրաինացիների առաջատարի պարտությունը կարող է հոգեբանական լուրջ ազդեցություն թողնել մյուս խաղացողների վրա: Մյուս երեք հանդիպումները դեռ շարունակվում են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=349072521844888&set=a.113033302115479.26644.100002264303393&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



