Արսեն Խոջոյանն արդեն ապաքինվում էArmlur.am-ը գրում է․

Օրեր առաջ Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը, ով վերադարձել էր ադրեջանական գերութունից, դուրս է գրվել հիվանդանոցից: Նա դեռ բավականաչափ կազդուրված չէր, բայց պատրաստվում է բուժումը շարունակել տանը: Ինչպես Armlur.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան, տղայի վիճակն արդեն լավ է: Նա նաև հավելեց. «Օրեր առաջ տղան դուրս է եկել հիվանդանոցից. այժմ լավ է, ոտքի վրա է, լավ է զգում իրեն, դեմքին ցան կա դեռևս, բայց բժիշկն ասել է, որ դեղորայքի օգնությամբ կանցնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել