Այսօր ՌԴ-ում ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐՆ Է...ուշադրություն` ՌԴ-ում!
Ցանկանում եմ ամենայն լրջությամբ հայտնել, որ այս տոնը ոչ մի ձև կապ չունի ներկայիս Հայաստանի Հանրապետության հետ: Այն հանգամանքը, որ դպրոցներում այս օրը աղջիկները փող են հավաքում ու նվերներ առնում իրենց համադասարանցի տղաներին աբսուրդիա նման....
Իհարկե ես կողմ եմ, որ մենք անթիվ ու անհամար տոներ ունենանք, բայց միևնույն ժամանակ Ռուսական բանակի օրը շուքով նշելն էլ սխալ եմ համարում, չնայած մարդիկ ովքեր ծառայել են ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄ միանշանակ իրավունք ունեն այս օրը համարել իրենց տոնը...ուղղակի նմանատիպ շնչակտուր ոգևորությամբ մեր երիտասարդների մի մասի վերաբերմունքը այս օրվան մտածելու տեղիք է տալիս:
ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐԸ, ՈՐԸ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ն Է:
Դա պաշտոնականն է, բայց կարծում եմ մեր երկրի յուրաքանչյուր բնակիչ հասկանում է, որ իր խաղաղ կյանքի համար պարտական է այն բոլոր ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ, ովքեր զօրուգիշեր ապահովում են մեր բոլորի չքնաղ հայրենիքի խաղաղությունը, հետևաբար ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ՕՐ ԷԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐ Է....
Շնորհավորում եմ ռուսական զինված ուժերում ծառայող բոլոր ազգությամբ ՀԱՅ զինծառայողներին:
Շնորհավորում եմ մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր ծառայել են ԽՈՐՀՐԴԱՅԻՆ բանակում:
Շնորհավորում եմ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ պատերազմի վետերաններին:
Շնորհավորում եմ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿով ոգեշնչված մարդկանց:
Շնորհավորում եմ բոլորին ով դեռ խորհրդային անձնագիրը չի փոխել:



