Life.panorama.am-ը գրում է․

Աղջիկը 24 տարի ապրել է առանց գլխուղեղի կարևոր հատվածի

Չինացի բժիշկները շոկի են ենթարկվել ռենտգենյան ստուգման միջոցով պարզելով, որ 24-ամյա աղջկա մոտ բացակայում է գլխուղեղի կարևոր մասերից մեկը՝ ուղեղիկը: Զարմանք են ապրել նույնիսկ այն փորձառու մասնագետները, ովքեր վստահեցրել են, որ իրենց կյանքում ամեն ինչի հանդիպել են: Ուղեղիկը  հանդիսանում է  օրգանիզմի զանգվածի հիմնական հատկանիշների՝ ծանրության, հավասարակշռության,  իներցիայի համար պատասխանատու օրգանը։

Ինչպես պարզվել է, մինչև 20 տարեկանը աղջիկը չի կարողացել քայլել՝ չկարողանալով պահպանել մարմնի հավասարակշռությունը: Սակայն վերջնական ախտորոշում ստացել է միայն 24 տարեկանում, երբ  բոլորի համար անակնկալ բացահայտվել է, որ աղջկա մոտ բացակայում է ուղեղիկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել