Ոնց հասկանում եմ Հարսնաքարի մոտ հավաքվում են հավասարության նշան դնելու ներքին հանցագործության ու արտաքին թշնամու կողմից ցեղասպան քաղաքականության միջև: Նույն սկզբունքով դրանք կարող են առաջարկել թուրքերից չբողոքենք ու նրաց դեմ ոչ մի քայլի չդիմենք, որ թուրքերը հանգիստ իրենց գործը շարունակեն:
Երեկվանից կարծես հայ հասարակությունը միավորվել էր մեկ ընդհանուր խնդրի՝ թշնամու կողմից հայերին ոչնչացնելու ձգտման դեմ, բայց արի ու տես, որ մարդիկ հայտնվեցին, որոնք փորձում են արտաքին թշնամուն համեմատել ներքին հանցագործությունների ու հանցագործների հետ, և հասարակության արդարացի զայրույթն օգտագործել սեփական քաղաքական շահերի համար:
Արտաքին թշնամու կողմից հայերի նպատակադրված ոչնչացման քաղաքականությունը երբ համեմատում են ներքին հանցագործությունների հետ, նշանակում է արտաքին թշնամու նկատմամբ զգոնության բթացման խնդիր են լուծում կամ էլ շարքային տգետներ են, որոնց միակ նպատակը իրենց նեղ շահերից ելնող քաղաքական դիվիդենտներ շահելն է և թքած ունեն մնացածի վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahram.miraqyan/posts/427723747273892
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել