Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի և Նոր Արեշ 34 փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կա մահացած: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Samand մակնիշի 34 ՍA 694 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոց Նոր Արեշ 34 խաչմերուկի ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդը՝ Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 22-ամյա Մեսրոպ Ղուկասյանը, տեղում մահացել է: Իսկ ուղևորուհին՝ 20-ամյա Քրիստինա Մարիենկոն, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 Շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



