Life.panorama.am-ը գրում է․

Սեռական հիգիենա. հնարավոր վտանգներն ու դրանցից խուսափելու ուղիները՝ ըստ գինեկոլոգի

Առողջ և փոխադարձ հաճելի սեռական կյանք վարելու նախապայմաններից մեկը սեռական հիգիենայի հետևելն է: Զուգընկերները պետք է իմանան մի քանի կարևոր կանոններ, որոնք պահպանելու դեպքում կխուսափեն մի շարք բարդություններից, երբեմն անգամ՝ հիվանդություններից: Life.panorama.am-ը թեմայի շուրջ զրուցել է գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանի հետ:

-Ներքնազգեստի սխալ ընտրությունն ի՞նչ բարդություններ կարող է առաջ բերել:

-Ցանկալի է, որ ներքնազգեստը լինի բամբակյա, շնչող: Գիշերային ժամերին կիպ վարտիք հագնել չի կարելի, քանի որ այն փոքր կոնքում  կարող է հանգեցնել արյան շրջանառության խանգարման, որն էլ իր հերթին առաջ կբերի ցավեր: Բացի ներքնազգեստներից՝ սեռական հիգիենայի պահպանման համար էական է նաև ճիշտ միջադիրների ընտրությունը:

-Դաշտանային ցիկլի օրերին կանացի սեռական օրգաններն առավել խոցելի են ինֆեկցիոն գործոնների նկատմամբ: Ինչպե՞ս խուսափել դրանցից:

-Պետք է այդ օրերին լողավազաններում, վաննաներում ու այլ փակ տարածություններում լոգանքներ չընդունել, ջրի մեջ չմնալ: Դաշտանային ցիկլի ընթացքում  հարկավոր է խուսափել սեռական հարաբերություններից: Իմ հաճախորդներից շատերը հաճախ զարմանում են, երբ  ներկայացնում եմ այս նկատառումները: Որոշ մարդիկ մինչև հիմա տեղյակ  չեն կարևոր այս պայմաններից:

-Հիգիենայի կանոններից անտեղյակ են, հատկապես, դեռահասները, ի՞նչ ելք եք տեսնում հնարավոր բարդությունները կանխելու համար:

-Այո, հիմնական «զոհերը» հենց նրանք են: Պետք է պարզապես լինել հետաքրքրված: Գուցե դպրոցներում սեռական կրթության վերաբերյալ սեմինարներ անցկացվեն՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Ի վերջո, այժմյան աշակերտները վաղվա մայրերն ու հայրերն են:

- Սեռական հիգիենայի կանոններին չհետևելը ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել տղամարդկանց և կանանց շրջանում:

-Հիգիենայի կանոնները խախտելու հետևանքով  տղամարդկանց մոտ կարող է առաջ գալ սեռական օրգանների բորբոքում: Իսկ կանանց շրջանում կարող է նկատվել խրոնիկ բորբոքային պրոցեսների սրացում, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել մինչև չբերության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել