Մեզ մոմեր պե′տք չեն, խարո՜ւյկ եմ ուզում,
Որ մութ գիշերը վառ ցերեկ դառնա,
Աղոթքներ պե′տք չեն, մատնե՜ր եմ ուզում,
Որ բռունցք դարձած՝ ոսոխին սպառնան:
Ուզում եմ՝ ուսդ՝ ուսիս ծվարած,
Կանգնենք, դեմ գնանք երկչոտ խուժանին,
Ուզում եմ որպես փյունիկ՝ վեր հառնած
Մեր կամքի մատը թափ տանք աշխարհին:
Ուզում եմ՝ հզոր կին-մայր հայուհին
Առյուծներ ծնի Հայկի տան համար,
Որ հայ հայրերը ծիլ տան հայ հողին,
Խնամեն, շունչ տան շիվերին դալար…
Ուզում եմ մաքրենք ու մաքրագործվենք,
Ազատվենք չարից, կեղտից , վարակից,
Միասին մեր սուրբ օջախը օծենք,
Լինենք կողք կողքի՝ մոտ ու կարեկից:
Ո՞ւ ր ես հարազա՜տ, խռովա՜ծ հոգի,
Դարձի′ր, ե′տ արի, թո′ղ օտար ափեր,
Արի′, որ չարը տանդ չչոքի,
Արի′, առանց քեզ թո՜ւյլ է զարկը մեր:
ՅաՇա, Երևան 2012
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: