«ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի մարզային այցելությունների մասին հայտարարությունները փոթորկել են մարզային ՀՀԿ-ական իշխանիկների անդորրը:

Դա ընդունվել է որպես մարտահրավեր, և այս օրերին աննախադեպ ակտիվությամբ փորձում են ՀՀԿ-ի շուրջ կենտրոնացնել մարդկանց:

Արագորեն ցուցակագրում են, թե մարզերի բնակիչներն ինչ սոցիալական խնդիրներ ունեն, ու խոստանում են շուտափույթ լուծում:

Պատահական չէր նաև կառավարության նիստին Հովիկ Աբրահամյանի՝ սահմանամերձ գոտիների խնդիրներին անդրադառնալու խոստումը:

Չնայած մարզպետների անհանգստությանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը թերթի լրագրողի  հետ զրույցում ասել է, թե այդ թեման իրեն չի հետաքրքրում և մտահոգվելու խնդիր չունի»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել