«Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը օրերս, «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ «շքախմբով« մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո՝ մասնակցելու ԵԽԽՎ ԱԺ նախագահների հանդիպմանը: Հ.Նադալյանը Օսլո է մենկել ոչ թե միայնակ, ինչպես օրենքով է նախատեսված, այլ պատվիրակությամբ նրան ուղեկցողներ են եղել: 

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հերմինե Նաղդալյանին Օսլոյում ուղեկցել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը:

Թե ինչու է ԱԺ փոխխոսնակ Նաղդալյանը նման կազմ ընտրել՝ այդ ժողովին մասնակցելու համար, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի նրա հեռախոսն անջատված էր»-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել