Lurer.com-ը գրում է․

Սեպտեմբերի 14-ին Ղրիմում կայացած ընտրություններն ապացուցում են, որ Ռուսաստանի իշխանությունը հիմնված է իրավական ընթացակարգի վրա: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ռուսաստանի վարչապետ և «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Դմիտրի Մեդվեդևին:

«Կարևոր չէ, թե ում քվեարկության արդյունքն է ավելի լավը, Ղրիմի բոլոր նախընտրական արշավների մասնակիցները մեզ և մեր հարևաններին ապացուցել են, որ Ռուսաստանի իշխանությունը հիմնված է իրավական գործընթացների վրա»,- ասել է երկրի վարչապետը` ելույթ ունենալով «Ռուսաստանի տարածաշրջաններ» մեդիաֆորումում:

Դմիտրի Մեդվեդևը նաև նշել է ռուսական կուսակցությունների միասնական մոտեցումը Ղրիմի իրադարձությունների վերաբերյալ:

«Ընդդիմադիր կուսակցություններից մեր գործընկերների հետ միասին մենք կարող ենք շատ խիստ վիճել, բայց երբ խոսքը վերաբերում է քաղաքացիական դիրքորոշմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և արտաքին քաղաքականության զարգացմանը, կուսակցությունները հիմնականում գրեթե նույնական դիրքորոշումն են ունենում»,- նշել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջնորդը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը և Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունը կոտրել են 5% անջրպետը և անցել են Ղրիմի խորհրդարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել