8AE73CE5-4282-47DF-A7E4-0AC76F70E722_mw1024_s_n

1in.am-ը գրում է․

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում է, որ Վրաստանում որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք չկա և այդ առնչությամբ որևէ հարց գոյություն չունի: «Գրուզիա Օնլայն»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ղարիբաշվիլին ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը:

«Դա նորմալ է, սովորական: Որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք չկա: Մենք արդեն այս կապակցությամբ հայտարարություն արել ենք: Ոչ մի խնդիր և ոչ մի հարց չկա»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Պետդեպը հայտարարություն էր տարածել, որում Վրաստանին, բոլոր ժողովրդամետ և եվրաատլանտամետ ուժերին կոչ էր արել կենտրոնանալ իրենց ընդհանուր շահերի վրա՝ հիմնված վերջին ձեռքբերումների վրա:

ԱՄՆ Պետդեպն այդ ուժերին կոչ է անում երկրի առաջխաղացման համար հետագա համատեղ աշխատանք տանել, լուծել հրատապ տնտեսական և տարածաշրջանային խնդիրները:

«Մեզ անհանգստացնում են շարունակվող հետապնդումները և ընդդիմության դեմ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև ռիսկերը, որոնք վրացական ժողովրդավարության համար կստեղծեն քաղաքականացված դատական հետապնդումներ: ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, որը պետք է ներառի հարգանք քաղաքական բազմակարծության և բաց քննարկման նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել