Հպարտ եմ, որ ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության եզրափակչի օրը հնչեց ՀՀ  պետական օրհներգը. վարչապետPanorama.am-ը գրում է․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:

«Սիրելի Արթուր,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:

Հպարտ եմ, որ Տաշքենդում կայացած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության եզրափակիչ օրը հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը և երկրորդ անգամ բարձրացավ մեր երկրի դրոշը: Ձեր փայլուն հաղթանակը, որը մեր հավաքականին բերեց երկրորդ ոսկե մեդալը, կրկնակի տոն դարձավ մեր հայրենակիցների համար թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Վստահ եմ, որ այսուհետ ևս Դուք բարձր կպահեք մեր երկրի պատիվը` մարզական ասպարեզում նոր նվաճումների հասնելով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել