Med-practic.am-ը գրում է․
Առողջապահական ոլորտը ներկայացնող փորձագետները միաձայն պնդում են, որ կանանց առաջարկվող՝ ծնելիության վերահսկմանը միտված բոլոր միջոցները՝ ներառյալ օրալ հակաբեղմնավորիչները, ներարգանդային պարույրները եւ մաշկային սպեղանիները, անցանկալի հղիության առաջացման ռիսկի նվազեցմանը միտված ամենաանվտանգ եւ արդյունավետ այլընտրանքն են ներկայացնում: Այդուհանդերձ, կանայք պետք է, նախքան հիշյալ միջոցներին դիմելը, ամեն ինչ իմանան կոնտրացեպցիայի մասին, զգուշացնում է Medical Daily-ն: Այդ նպատակով էլ ստորեւ 11 հետաքրքիր փաստ ենք ներկայացնում, որոնք շատերի համար նորություն կարող են լինել:
- Ծնելիության վերահսկողություն իրականացնող կանանց մոտ, տղամարդկային գրավչության տեսանկյունից, ճաշակի փոփոխություն կարող է առաջանալ:
- Անցանկալի հղիության առաջացման դեպքերի 95 տոկոսի պարագայում իրավիճակի մեղավորը հակաբեղմնավորիչ միջոցների անհետեւողական կիրառումն է:
- Հակաբեղմնավորիչ միջոցները քաշի փոփոխություն չեն կարող հրահրել:
- Օրալ հակաբեղմնավորիչներ օգտագործող կանանց մոտ ավելի քիչ ակնե, ցավի զգացողություն, դաշտանային հոսք, ավելորդ մազեր, քաղցկեղի, արտարգանդային հղիության եւ որեւէ բորբոքային հիվանդության առաջացման ռիսկ, ինչպես նաեւ օստեոպորոզից բացարձակ պաշտպանություն կարող է նկատվել:
- Թեւ ԱՄՆ բնակչուհիների մեծ մասը նախընտրում է օրալ հահաբեղմնավորիչներ օգտագործել, աշխարհի մակարդակով ծնելիության վերահսկման ամենատարածված միջոցը ներարգանդային պարույրն է համարվում:
- Յուրաքանչյուր՝ մեկ ամսվա համար նշանակվող 28 օրալ հակաբեղմնավորիչներից 7-ը, մեծ ի մասամբ, պլացեբո են հանդիսանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել