168.am-ը գրում է․
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալինա Կաբաևան լքում է Պետդուման: Պետդումայի` կանոնակարգի հարցերով հանձնաժողովը խորհրդարանի ստորին պալատին խորհուրդ է տվել բավարարել լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին նրա խնդրանքը: Հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Պոպովը հայտարարել է, որ Կաբաևայի հեռանալը կապված է այլ աշխատանքի անցնելու հետ: Պոպովը, սակայն, չի մանրամասնել, թե հետագայում ինչով է զբաղվելու Կաբաևան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2014/09/15/405994.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



