Araratnews.am-ը գրում է․
Araratnews-ի տեղեկություններով արդեն մի քանի օր է, ինչ Սյունիքում ստորագրահավաք է սկսվել, որի մասնակիցները պահանջում են մարզպետ նշանակել Սուրիկ Խաչատրյանին: Այս գործընթացը քննադատությունների առիթ է հանդիսացել:
Araratnews-ը զրուցել է վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ` փորձելով այս հարցի մասին կարծիք ստանալ:
-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման ստորագրահավաքը:
-Այնուամենայնիվ, խոսքը մարզպետ վերանշանակելու մասին է: Նախ ասեմ, որ մարզպետի խայտառակ նշանակումը, եթե տեղի ունենա, այդ ստորագրահավաքով կփորձեն հանրության վրա մեղքը բարդել, ասելով, թե մենք ինչ մեղք ունենք, քաղաքացիների ցանկությունն ենք իրականացրել: Մենք գործ ունենք ստոր ու ցինիկ մանիպուլյացիայի հետ: Ուղղակի կարևոր պաշտոնների նշանակումների համար նման էժանագին մեթոդները շատ հեշտ են բացահայտվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




