Aroxj.am-ը գրում է․
Պարանոցի մաշկը նուրբ է, այդ պատճառով այն շուտ էլ ծերանում է: Օրինակ, երբ դեմքին հայտնվում են առաջին կնճիռները, պարանոցի հատվածում այդ ժամանակ ցայտուն երևում են տարիքային օղակները: Դա է պատճառը, որ հիմնականում կնոջ տարիքը մատնում է ոչ թե դեմքը, այլ պարանոցը: Պարանոցի մաշկի վրա ծալքերի և կնճիռների առաջացմանը նպաստում են հետևյալ գործոնները՝
- Մեծ բարձով, սխալ դիրքով քնելը
- Կարդալու կամ աշխատելու ընթացքում գլուխը կախած վիճակում երկար նստելը
Aroxj.am-ը ներկայացնում է պարանոցը խնամելու 6 կանոն՝
Կանոն 1
Պարանոցը պետք է խնամել նույնքան, որքան դեմքի մաշկը: Եթե լվանում եք դեմքը, մաքրում եք այն տոնիկով, պիլինգ եք անում, դիմակ կամ սկրաբ, անպայման նույնը արեք պարանոցի շրջանում: Որքան շուտ սկսեք դա անել, այնքան լավ:
Կանոն 2
Եթե դեմքին այս կամ այն խնամքի միջոցը քսելիս որևէ խնդիր չի առաջանում, ապա պարանոցի դեպքում այլ է: Կրեմ պարանոցին քսում են ներքևից վերև, իսկ դեկոլտեի շրջանում կենտրոնից դեպի կողք և կենտրոն:
Կանոն 3
Լվացվել ճիշտ է սառը ջրով.այն լավացնում է արյան շրջանառությունը: Ցնցուղ ընդունելիս անպայման ուղղեք սառը ջրի շիթը ձեր պարանոցին: Այն կլավացնի պարանոցի արյան շրջանառությունը:
Կանոն 4
Պարանոցի շրջանի մերսում գրեթե ոչ մի գեղեցկության սրահում չեն մատուցում և պատճառն այն է, որ այդ հատվածում է գտնվում վահանաձև գեղձը, իսկ վերջինիս վրա ճնշում գործադրել չի թույլատրվում: Սակայն ոչ ոք չի արգելում ինքնամերսում անել տնային պայմաններում՝ թեթևակի ապտակելով, մատների փափուկ ծայրերով թմբթմբացնել պարանոցին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ