1in.am-ը գրում է․
ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կմասնակցեն ինտենսիվ բանակցություններին: Այսպիսի կոչով հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահ Բուրկհալտերը վերջերս տարածաշրջան այցի ժամանակ, երկուշաբթի օրը Trend-ին ասել է կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նրա խոսքով՝ դրական է գնահատվում այդ գործընթացի առաջխաղացման համար կողմերի ցանկացած նախաձեռնություն և ջանք:
ԵԱՀԿ-ն հակամարտող կողմերին ներկայացրել է իր առաջարկներն ու կոչ արել անցնել ինտենսիվ բանակցությւոնների: «Հիմա կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն գործընթացի առաջխաղացման համար»,- ասել է Կասպրշիկը:
ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աջակցել հակամարտող կողմերին, նշել է նա:
Կասպրշիկը նաև դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում և Ուելսում և հույս հայտնել, որ այդ երկխոսությունը կշարունակվի Ֆրանսիայի նախագահի հրավերով հանդիպման ժամանակ:



