Օգոստոսի 27-ը հարսանքաշատ է եղել:) Այդ օրը կայացել է ոչ միայն «Վիտամին» ակումբի Գարիկի և Մարիաննայի, այլև հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ու վերջինիս ընտրյալի՝ Հերմինեի հարսանեկան արարողությունը:

Արսենն ու Հերմինեն պսակադրվել են Աշտարակի Սուրբ Գևորգ (Մուղնի) եկեղեցում:

Իր անձնական կյանքը լրատվամիջոցների աչքից ու ականջից հեռու պահող մարզիկը խոստովանում է, որ չի սիրում, երբ իրեն ուղղում են անձնական բնույթի հարցեր: Որոշ մանրամասներ, սակայն, պարզ դարձան:)

«Մեծ հարսանիք որպես այդպիսին չի եղել: Նրանք ուղղակի պսակադրվել են`Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի (հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր) քավորությամբ, որից անմիջապես հետո մեկնել են հարսանեկան ճամփորդության»,- «Ես»-ին պատմեց  փոխչեմպիոնի հայրը`Լևոն Ջուլֆալակյանը:

Պարզվում է` Արսենի կինը ևս շատ է սիրում սպորտ, այնպես որ, փոխչեմպիոնի ամուսնությունը որևէ կերպ չի խանգարի նրա մասնագիտական առաջընթացին: Ավելին՝ ամուսնությունից հետո Լևոն Ջուլֆալակյանն էլ ավելի մեծ սպասելիքներ ունի որդուց. «Ամուսնությունը միայն կօգնի հետագա հաջողությունների հասնելուն: Իմ ամուսնությանը հաջորդեց օլիմպիական չեմպոնի կոչման նվաճումը, հուսով եմ՝ Արսենն էլ օլիմպիական մյուս խաղի ժամանակ կնվաճի չեմպիոնի կոչումը»:

Զույգն այժմ իր մեղրամիսն է վայելում Եվրոպայում: Լևոն Ջուլֆալակյանը մեզ հայտնեց, որ նրանք լինելու են եվրոպական մի շարք երկրներում:)

Նյութը Esyes.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել