Ատում էի սեպտեմբերը, երբ փոքր էի: Դրան կար մի քանի պատճառ` դասերն էին սկսում, եղանակը ցրտում էր ու էլի նախաճաշին համեղ ամառային մրգերով աղցանների փոխարեն պետք է ուտեյի վարսակ (հա, բոլորիդ կողմից ատելի օվսյանկան):
Եթե դուք էլ ունեք նման բարդ հարաբերություններ վարսակի հետ (կաթով պատրաստած կամ վրան հալող կարագ դրված…ֆոուււ), ուրեմն պոստս նվիրվում է ձեզ :)
Իհարկե ժամանակն անցավ ու վարսակի մասին տրավմատիկ հիշողություններս մնացին հեռու անցյալում…մինչև չփորձեցի մի քանի շատ համեղ վարսակով նախաճաշի տարբերակներ: Ափսոս այն ժամանակ, երբ ես փոքր էի այդպիսի բաներ չէին պատրաստում, թե չէ անպայման կսիրեյի նախաճաշել:
Բարդ ոչինչ չկա, ուղղակի պետք է լուրջ մոտենալ հարցին, քանի որ նախաճաշը օրվա ամենակարևոր մասերից է ու պետք է մտածելով ուտել, այլապես օրվա գերարագ ռիթմին դիմանալու ուժ ու հավես (հետագայում էլ առողջություն) չես ունենա:
Մեզ պետք է
1 թեյի բաժակ վարսակ (2 հոգու կհերիքի)
2 նույն բաժակով ջուր
1-2 գդալ մեղր
Հատապտուղ կամ որևէ միրգ (դեղձ, բանան)
Մի քիչ դարչին
Պատրաստման եղանակը ինքներդ էլ գիտեք` եռացնում եք վարսակը այնքան, մինչև ջուրը չվերջանա: Լցրեք ամանների մեջ ու վրայից ավելացրեք դարչինը ու թողեք մի փոքր սառի: Սառելուց հետո նոր ավելացրեք մեղրը (այլապես այն կկորցնի իր օգտակար հատկությունները), մրգերը կամ հատապտուղները: Եթե ունեք չիր, պոպոք կամ նուշ, ապա դրանք էլ մանրացրեք ու ավելացրեք վարսակին:
Եթե պատրացտվում եք այս նախաճաշը տալ ձեր երեխային, ապա ավելի լավ է չիր չգցել (չգիտես ինչու երեխաների մեծ մասն այն չի սիրում), միայն պոպոք կամ անգամ շոկոլադ մանրացնել ու ավելացնել դրան:
Մեկ այլ տարբերակ`
Իր քանակից ավելի քիչ ջրով մի փոքր եփեք վարսակը, բայց մի թողեք այն եռա: Կրակի վրա շատ կարճ պահելուց հետո մեջը կտրատեք պոպոք ու տեղափոխեք վառարանը մի 6-10 րոպեյով, մինչև վարսակը թեթևակի չորանա: Հանելուց հետո վրան ավելացրեք մեկ գդալ մեղր ու կաթ լցրեք: Այսպես դուք կստանաք տնական փաթիլներ (хлопья), որոնք շատ համեղ են ու սննդարար (ավելացրեք չամիչ ու բանան` ավելի հագեցած համ ստանալու համար):
Ինչով է երեխաներին օգտակար վարսակը?
Մեկ բաժակ պատրաստված վարսակը պարունակում է 159 կալորիա և 3 գրամ ճարպ: Ուտելով նախաճաշին մեկ բաժակ վարսակ ձեր երեխան ստանում է իրեն անհրաժեշտ 700-1300 միլիգրամ կալցիումից 187 միլիգրամը, որը կօգնի ունենալ պինդ ոսկորներ ու ատամներ: Վարսակը նաև օգտակար է սրտին ու պարունակում է երեխաներին անհրաժեշտ կալիյ, որը առողջ սրտի գրավականն է (միջին հաշվով օրգանիզմը պետք է ստանա մոտ 3000-4500 միլիգրամ կալիյ, մեկ բաժակ վարսակում կա 115 միլիգրամ):
Վարսակում առկա նիացինն էլ կտա ձեր երեխաներին առողջ մաշկ, նյարդային համակարգ ու մարսողություն:
Ես նույնպես իմ նախաճաշերում հաճախ եմ վարսակ օգտագործում, երբեմն խառնելով մոշի, դեղձի կամ յոգուրտների հետ ու ասեմ` սա ոչ մի ընդհանուր բան չունի իմ մանկության հալած կարագով տխուր գույների վարսակով շիլայի հետ :)
Կերեք նախաճաշ!
Նյամիկ Էլլա Կանեգարիան