Ժպտացե՛ք, թեկուզ արցունքների միջից:
———————————————————
Կարևոր չէ, թե ինչ սխալներ կգործես կյանքում, մի վախեցիր գործած սխալների համար կամ նորերը գործելուց: Դու բարի սիրտ ունես, վստահիր սրտիդ, ունկնդրիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու: Եթե ընկնես խաբված կամ հալածված, վեր կաց և ետ մի նայիր: Բազմաթիվ անգամներ պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի լաց լինես, այդ ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան պիտի լինեն իրարից: Քո կյանքում դու ոչ մի րոպե չես ունենա ստոր, նենգ կամ փոքրոգի լինելու:
———————————————————
Արհամարիր չարիքը, բայց ոչ չար մարդուն։
———————————————————
Բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի։
———————————————————
Ամենուրեք փնտրիր բարին ու հենց որ հայտնաբերես, հանիր այն աշխարհ իր թաքստոցից. թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Նյութի աղբյուր՝ http://forarmenians.blogspot.com/2014/09/blog-post_14.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել