IMG_0498

Վատագույն կանխատեսումները, որ արտահայտել էի Երևանի քաղաքապետի` իմ նամակը, իմ վաթսուներորդ գիրը կարդալու մասին, արդարացան: Չկարդաց:

Իմ ննջարանի պատուհանից աղբը ոչ միայն երևում է, այլև խտանում է: Սպենդիարյանի անվան դպրոցի տնօրենը, ում չեմ ճանաչում, Սպենդիարյանի ու Չայկովսկու երաժշտական աշխարհներից չի տեսնում դպրոցի շենքի դահլիճի ողջ երկայնքով տարածվող աղբագորգը (գոնե այսպես լինի): Ափսո՜ս:

Բարձրացի՛ր ու բարձրացրո՛ւ: Ես առավելագույն ջանքեր եմ գործադրում, որ Սեբաստիա համերգային դահլիճի շուրջ բոլորը լինեն կրթահամալիրի ամենախնամված, ամենականաչ տարածքները: Միջին դպրոցը` Գոհար Եղոյանի կազմակերպչական տաղանդով, կասկածի տեղ չի թողում: Մնում է` Մերի Առաքելյանն ու Սվետա Ճաղարյանն այս գործով ոգևորեն Վարժարանի սաներին: Ահա այսպիսի անուններ կնքե՛ք՝  երաժշտական պարտեզ, բնագիտական պարտեզ, գրադարանային պարտեզ… ու գործը թափով շարունակեք, կպնենք այս աշնանային սրբազան գործին, սիրելի սեբաստացիներ:

Օգոստոսի տասներեքի իմ գրում ես ճիշտ եմ նկատել, Երևանում, Բանգլադեշում ամենաշատ ծառ ու թուփ մահանում, չորանում է օգոստոս-սեպտեմբերին. տես՝ ինչ շարունակվող, չորացնող երաշտ է. Բանգլադեշի կանալում ջուր չկա, ոռոգման ցանցին ապավինողը մահանայով ապրողն է, իսկ պարտիզպանը գործում է անմահանա: Ջրեք՝ ամեն օր, խմելու ջրով, քրտինքով ձեր՝ պարտիզպանի, բարեխղճությամբ նվազագույնի կհասցնենք մեր պարտեզների կորուստները, ավելին՝ իրավունք կունենանք ընդարձակել այն նոր տունկերով, նոր ֆիտոլուծումներով: Էլ ի՞նչ քսանհինգամայա հոբելյան, առանց սեբաստացիներին միավորող-առանձնացնող կանաչ բարեկարգմամբ. «Մեր բակը պարտեզ», «Պատշաճ ուսումնական անցում» նախագծերը անկասկած սոսկ ցուցանակներ չեն՝ մեր կողմից նետված:

Ինձ ոգևորեց Աիդա Պետրոսյանի և Նառա Նիկողոսյանի նախաձեռնությամբ, կրթահամալիրի Քոլեջ ու Արհեստագործական դպրոցում շաբաթօրյա սեմինար հավաք-պարապմունքը. հենց այս հարցերն էին քննարկում կրթահամալիրի բոլոր հինգ նախակրթանարնների 2-4 տարեկանների զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբերի մանկավարժական աշխատողները: Բոլորը: Ես ու Արմինե Թոփչյանը այս հավաք ներխուժեցինք Մեդիակենտրոն-Գեղարվեստ-Նոր դպրոց-Արհեստագործականի տարածքներով, ոգևորող, հաշտեցնող, մեր Մեկը հաստատող շրջագայությունից հետո: Ակնհայտ է մեր ծրագրված, հետևողական աշխատանքը, որպես արդյունք, որը տեսանելի է անզեն աչքով, իսկ Քոլեջ-Արհեստագործականը Արտեմ Խաչատրյանի առաջնորդությամբ, բարեկարգման եռուզեռի մեջ էր. այո՛, Արտեմ, այսպես ու միայն այսպես:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել