168.am-ը գրում է․
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` ամերիկյան մամուլն արձագանքել է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի ու միջազգային կոալիցիայի առաջիկա ռազմական գործողությանը մասնակցելուց Թուրքիայի հրաժարվելը: Ամերիկյան The Wall Street Journal (WSJ) պարբերականը մասնավորապես գրել է, որ Թուրքիան թեպետ ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն այլևս ԱՄՆ-ի դաշնակիցը չէ: WSJ-ը հիշեցնում է, որ Սիրիայի սահմանից 160 կիլոմետր հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքում (շուրջ 60 տարի) գտնվում է ամերիկյան ավիաբազան, սակայն Թուրքիան չի թույլատրում ավիահարձակումներ ձեռնարկել այնտեղից «Իսլամական պետության» դեմ: Թուրքիայի այդ քայլը Պենտագոնի համար խնդիրներ է հարուցում նաև լոգիստիկ ու հետախուզական տեսանկյուններից: Բացի այդ, Թուրքիան Սիրիայի ու Իրաքի հետ ունի մոտ 1200 կիլոմետր երկարությամբ ցամաքային սահման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



