philippines-coastguard1in.am-ը գրում է.

Ֆիլիպիններում ուղևորատար նավ է խորտակվել, մոտ 70 մարդ անհետ կորել է: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

Maharlika 2 նավը ջրասույզ է եղել փոթորկի ժամանակ՝ Հարավային Լեյտե գավառում: Նավում եղել է 84 մարդ, որոնցից 56-ը՝ մեծահասակներ, երկու երեխաներ և 26 մարդուց բաղկացած թիմ:

Դեպքի վայր են ժամանել 3 նավեր: Այս պահին փրկվել է 18 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել