Ի տարբերություն իր հասակակիցների, ովքեր վայելում էին իրենց ամառային արձակուրդը, Դալիթան իր հանգիստը նվիրել էր աշխատանքին: Նա այն պատանիների թվում էր, ովքեր նկարահանվել են <<Ճամբարում>> մանկապատանեկան ֆիլմում:
Երգչուհին ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, որը, ի դեպ, նրա համար դեբյուտային դեր է կինոյում:
-Նկարահանումները շատ լավ էին անցնում, հաճելի էր աշխատել պրոֆեսիոնալ անձնակազմի ու դերասանների հետ: Ճիշտ է, նախկինում ունեցել եմ դերասանական փորձեր, բայց սա իմ առաջին գեղարվեստական ֆիլմն էր, որտեղ խաղում էի պրոֆեսիոնալ դերասանների հետ: Այս ֆիլմում աշխատելն ինձ տվեց մեծ փորձ, հնարավորություն ունեցա բացահայտելու դերասանական շնորհս, ծանոթացա լավ մարդկանց հետ ու ձեռք բերեցի նոր ընկերներ,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Մանկական Եվրատեսիլի նախկին մասնակիցը:
Շարունակությունը` այստեղ