Մեկ տարի առաջ ամուսնացած Լուսինե Թովմասյանն, ըստ շրջանառվող լուրերի, փոքրիկի է սպասում:

ArmՏtar.am-ի հետ զրույցում Միսս Հայաստան 2003 և 2005թ.-ի Եվրոպայի Վիցե-միսս տիտղոսին արժանացած Լուսինեն հաստատեց մայրանալու փաստը՝ պատասխանելով. << Այո՛, հաստատում եմ,  մենք բալիկի ենք սպասում>>:

Ապագա ծնողները դեռ չեն պարզել երեխայի սեռը՝ հավատացնելով, որ դա այդքան էլ կարևոր չէ: Սակայն մեր այն հարցին, թե երբևէ մտածել են այդ մասին, տատանվելով նշեց. <<Երևի թե ավելի շատ աղջիկ եմ ցանկացել, բայց երբ առաջնեկդ է լինում, սեռն արդեն կարևորություն չի ունենում>>:

Երեխայի սեռը չիմանալով՝ նրանք դեռ չեն էլ որոշել անունը, բայց ապագա երիտասարդ մայրիկը հաստատուն նշում է, որ այն որոշելու են ամուսնու՝  Արթուրի հետ:

Մայրիկի պարտավորեցնող <<աշխատանքի>> մասին մոդելը չկարողացավ խոսել՝ համարելով, որ  մինչ բալիկը լույս աշխարհ չգա, այդ կարգավիճակի հաճույքը, մայրական զգացումը ունենալ չի կարող. << Այժմ դեռ սպասում ենք, սպասումներով լի ենք>>:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել