Aroxj.am-ը գրում է․
Վեգանները կամ բուսակերները իրենց գաղափարները ու կենդանական ծագման սնունդ չուտելը ավելի մատչելի ու հասանելի դարձնելու համար համեմատել են աշխարհի գրեթե բոլոր հիմնավորումները ու դրանցից ամենատարածվածներով պատրաստել 5 կետից բաղկացած մի ցան, որով հիմնավորում են, թե ինչու է անհրաժեշտ համալրել իրենց շարքերը: Բուսակերները նշում են, որ նրանցից շատերը վեգան կամ բուսակեր են դարձել որոշակի գաղափարներից ելնելով, ոմանք նշում են, որ նրանց համար ուղղակի տհաճ է, համեղ չէ կենդանական ծագման սնունդը, սակայն բոլորը միաձայն ասում են, որ վեգան կամ բուսակեր դառնալուց հետո իրենց առողջությունը բարելավվել է, օրգանիզմը լցվել էներգիայով ու նրանք ձերբազատվել են ավելորդ կիլոգրամներից ու օրգանիզմում ծանրության զգացողությունից: Ինչևէ, վեգանները նշում են, որ այս ամենը աշխարհի բոլոր մարդկանց չէ, որ համոզել է հրաժարվել կենդանական ծագման մթերքներից, այդ պատճառով նրանք ներկայացնում են 5 կետ, որոնք ավելի հասանելի ու հասկանալի կլինեն մսակերների համար:
- Անկախություն մթերքներից ու սննդից: Քեզ բավական է տանը ունենալ կարտոֆիլ ու ասենք հնդկաձավար և քո համեղ ճաշը պատրաստ է, որի ընթացքում կծնվեն լավ գաղափարներ, իսկ մարմինը չի ծանրանա երեկոյան party-ից առաջ
- Առողջ մարմին: Երբ դու սնվում ես բուսական մթերքներով օրգանիզմը ուրախանում է առողջարար էներգիայով ու օգտակար նյութերով և ի պատասխան քեզ տալիս է մեծ քանակությամբուժ և լավ տրամադրություն
- Դիմադրողականություն և փող: Բուսակար մթերքներով սնվելու դեպքում քո իմունիտետը մի քանի անգամ ավելի բարձր է լինում, քան եթե սնվես մսամթերքով: Բացի այդ ուղեղի աշխաանքի արդյունավետությունն է բարձրանում և կարող ես ավելի շատ փող աշխատել
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ