Այսօր Հարսանիք բլոգը ցանկանում է պատմել աշնանային հարսանիքների մասին, քանի որ որքան էլ դրսում տաք եղանակ է, այնուամենայնիվ, պետք է հիշել, որ սեպտեմբերը իր առաջին կիսամիսն արդեն ապրել է:
Աշունը ինքնին արդեն գեղեցիկ ձևավորում է ապահովում ձեր հարսանիքի համար, քանի որ բնությունը զարդարվում է ամեն տեսակ գույներով, և հենց մեր ներկայացրած հարսանիքի օրինակով էլ ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես կարելի է այդ <բնական> զարդարանքներից օգտվել և հարսանիքը առավել գեղեցկացնել ու ջերմացնել:
Իսկ զույգի պատմությունը, որի իր հարսանիքը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, բավական ուշագրավ է: Տղան որպես հիվանդ տեղափոխվում է այն հիվանդանոց, որտեղ բուժքույր էր աշխատում աղջիկը: Երբ նա մտավ հիվանդասենյակ, աջկա ժպիտը անմիջապես գերեց տղայի սիրտը, և նա հասկացավ, որ հենց այդ աղջիկն է դառնալու իր կինը: